Yerkir.am-ը գրում է․
Այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ինչ-որ միջոցառում է կազմակերպում` խուսափելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևան ժամանելու իր ուսերին դրված ծանր «բեռից» , Թուրքիայի ԱԳ նախարարությունը նոր սկանդալ է գրանցում:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` ԱԳ նախարարությունը Չանաքքալեի 100-ամյակի կապակցությամբ հատուկ օրացույց է տպագրել: Օրացույցում տեղ են գտել Չանաքքաալեի ճակատամարտի վերաբերյալ մի շարք լուսանկարներ: Սակայն ապրիլ ամսվա լուսանկարը սկանդալ է դարձել Թուրքիայում: Այդ լուսանկարը եղել է ապրիլքսանչորսյան մի լուսանկար` Ծիծեռնակաբերդում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ