Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում «սխալմամբ» հրապարակել է մի պատկեր, որտեղ կա Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը


22:46 , 29 հունվար, 2015

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում «սխալմամբ» հրապարակել է մի պատկեր, որտեղ կա Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը: Այս պատկերով պլանավորվում էին պաշտոնական երկօրյա միջոցառումներ՝ նվիրված Դարդանելի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակին: Ինչպես նկատել է աղբյուրը, այս նկարը ներառված է նաև ապրիլին կայացող միջոցառումներում:
Նկարը հանյտնաբերելուց հետո հեռացվել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից: Կատարվում է հետաքննություն, և նկարը պատրաստող և հրապարակող պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության:
Այս կերպ ցինիկ թուրքերը ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց իրական նպատակն ապրիլի 24-ին նշվող հաղթանակի 100-ամյակով: