Ավտովթար Ստեփանավանում. Պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց


21:47 , 29 հունվար, 2015

Ավտովթար Ստեփանավանում. Պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոցLorinews.am-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Lorinews.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան փողոցում իրար են բախվել Վազ 21-07 և Վազ-21-099 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Վազ21-099-ի վարորդը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վարորդների ինքնությունները դեռևս պարզված չէ: Մեր տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածը պայմանագրային զինծառայող է: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու Ստեփանավանի քննիչները: Մանրամասները՝ առաջիկայում: