1in.am-ը գրում է․
Բրիտանացի և լեհ գիտնականները նոր միջոց են առաջարկում՝ հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում սառցադաշտի սահումը օվկիանոս և սառցալեռների ձևավորումը՝ լսելով դրանց: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նորվեգիայում կատարված հետազոտության ընթացքում պարզվել է, որ սառցալեռների տարբեր տիպերը սառցադաշտից անջատվելիս տարբեր ձայնային ազդանշաններ են տալիս:
Ներկայումս սառցալեռների ձևավորմանը հետևում են արբանյակներով, որոնք կարող են նկատել միայն խոշոր կոտրվածքները:
Բայց ծովի ձայնը ճիշտ լսելու դեպքում հնարավոր է որսալ միջին և փոքր սառցալեռների ձևավորումը, կարծում են հետազոտողները: