Սմարթ սեղանը թույլ չի տա Ձեզ երկար գամվել աթոռին (PHOTO, VIDEO)


15:16 , 29 հունվար, 2015

Եթե ստիպված եք ողջ օրն անցկացնել համակարգչի առաջ նստած, ողնաշարի խնդիրներն անխուսափելի են։ Խնդրի երկու լուծում կա. 1. Փշուր-փշուր անել համակարգիչը՝ այս կերպ վրեժ լուծելով Ձեր մեջքի ու պարանոցի ցավերի համար և 2. Գնել այնպիսի սեղան, որը կստիպի Ձեզ կանգնել, եթե չափից ավելի երկար նստեք համակարգչի առջև։ Գրասենյակային աշխատանքով զբաղվող մարդկանց մեծ մասի համար այս սեղանն իսկական փրկություն է։ Այս սեղանը կոչվում է «Stir Kinetic Desk»։ Այս հրաշագործ սեղանն ավտոմատ կերպով փոխում  է իր բարձրությունը` մերթ բարձրանալով, մերթ իջնելով, ուստի Դուք էլ ստիպված կլինեք փոխել Ձեր դիրքը։ Սեղանի ձախ կողմում iPhone-ի նման սենսորային էկրան կա, որը թույլ է տալիս համապատասխան կարգավորումներն անել՝ ընտրելով Ձեր ցանկացած ռեժիմը։ Այն Ձեզ թույլ կտա նաև պարզել, թե որքան ժամանակ եք անցկացրել նստած և որքան կանգնած։ Այս սմարթ սեղանի միակ թերությունը դրա գինն է. ներկայումս սեղանը վաճառվում է 2990 դոլարով։ Չենք կարող չհամաձայնվել, որ համակարգիչը փշուր-փշուր անելն ավելի էժան կնստի, սակայն դա վանդալիզմ է։ Ուստի եթե այնուամենայնիվ որոշեք սմարթ սեղանը գնել, նախապես մի լավ ուսումնասիրեք այն այս կայքում։