Անդրեաս Գուրսկին գերմանացի հայտնի լուսանկարիչ է։ Նա ամենից շատ սիրում է համայնապատկերներ լուսանկարել այնպիսի ռակուրսներից, որոնք անհասանելի են անզեն աչքի համար։ Անհնար է ժխտել, որ նա իր գործի վարպետն է։ Անդրեասի ամենահաջող ստեղծագործություններից մեկը՝ «Ռեյն II»-ը, վաճառվել է մոտ 4.5 միլիոն դոլարով։ Այն համարվում է աճուրդի ժամանակ երբևէ վաճառված ամենաթանկարժեք լուսանկարը։ Այս շնորհալի լուսանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Վիեննայում, Շանհայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և այլուր։