Հրդեհ տան բակում. սատկել է 14 հավ


12:20 , 29 հունվար, 2015

Հրդեհ տան բակում. սատկել է 14 հավSlaq.am-ը գրում է․

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 7/1 տան բակում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 20.20-ին:

Մասնակի այրվել է Ա. Մ.-ին պատկանող հավաբունը (մոտ 2 քմ) եւ Հ. Պ.-ին պատկանող փայտե հավաբունը (2x3մ)` ամբողջությամբ, սատկել է 14 հավ: