Բաղադրությունը`
Խտացրած կաթ ՝ 1 բանկա
240 գր. կոկոսի փաթիլներ
120 գր. կարագ
2 ճ.գ շաքարի փոշի ըստ ճաշակի
1 բաժակ հնդկական ընկույզ
Վանիլին դանակի ծայրով
Պատրաստման եղանակը`
Կարագը կանֆետը պատրաստելու համար պետք է լինի լավ որակի:
Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։
Կարագին ավելացնել կոկոսի փաթիլները, 2-3 ժամվա ընթացքում ավելացնել խտացրած կաթը, մինչև կստացվի միատարր զանգված,ապա դնել սառնարան 1 ժամով:
Պատրաստի կոկոսի զանգվածը վերցնել գդալով մեջ դնել ընկույզը, գրտնակել այնպես, որ ընկույզը փաթաթվի մեջը:
Գնդիկները թաթախել կոկոսի փաթիլների մեջ:
Կարելի է 20-30 րոպեով կանֆետները դնել սառնարանում կամ անմիջապես կարող եք մատուցել: