ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները ևս կես տարով


04:56 , 29 հունվար, 2015

Lurer.com–ը գրում է.

ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով նախարարների եզրափակիչ հայտարարության նախագծին: 

«Նախարարները մարտին պայմանավորվել են ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վեց ամսով՝  իրավիճակի վատթարացման պատճառով»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն հունվարի 29-ին կընդլայնի Ուկրաինայի հարցով նախատաեսված պատժամիջոցների ցանկը: