1in.am–ը գրում է.
Ֆրանսիայում 85 տարեկանում այսօր մահացել է 2005-ին քիմիայից Նոբելյան մրցանակի արժանացած Իվ Շովենը: Այս մասին գրում է Le Monde-ն:
Իր մրցանակը նա ստացել է «օրգանական սինթեզում մետաթեզիսի զարգացման մեթոդի ներդրման համար»` ամերիկացի հետազոտողներ Ռոբերթ Գարբսի և Ռիչարդ Շրոկի հետ միասին:
Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում հունվարի 28-ին 99 տարեկանում մահացել է Չարլզ Թաունսը` լազերի գյուտարարը: