«Ամալ Քլունին հայոց ցեղասպանության հարցով դատավարությունում մեղադրում է Թուրքիային խոսքի ազատությունը կեղծելու մեջ». Telegraph


23:47 , 28 հունվար, 2015

«Ամալ Քլունին հայոց ցեղասպանության հարցով դատավարությունում մեղադրում է Թուրքիային խոսքի ազատությունը կեղծելու մեջ». TelegraphPanorama.am-ը գրում է․

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձ է կատարել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ լսումներին:  Պարբերականը մասնավորապես կենտրոնացել է այն փաստի վրա, որ ՄԻԵԴ-ում հայկական կողմի շահերը պաշտպանում է Ամալ Քլունին: 

The Telegraph-ը մանրամասն ներկայացրել է գործի պատմությունը, ինչպես նաև ներկայացրել այսօրվա լսումների ժամանակ Փերինչեքի և Քլունիի ելույթներից հատվածներ:

Նշենք, որ նյութի վերնագրում ասվում է՝ Ամալ Քլունին հայոց ցեղասպանության հարցով դատավարությունում մեղադրում է Թուրքիային խոսքի ազատությունը կեղծելու մեջ: Պարբերականը մեջբերել է նաև Քլունիի այն շեշտադրումը, որ Հայաստանը լսումներին մասնակցում է ոչ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով: The Telegraph-ը նշել է նաև Քլունիի այն խոսքերը, որ ՄԻԵԴ-ը ևս շատ լավ գիտի, թե Թուրքիան խոսքի ազատության պաշտպանության հարցում ինչ վերաբերմունք ունի: Պարբերականը մեջբերել է նաև Հրանտ Դինքի սպանության մասին Քլունիի հայտարարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ