Միջազգային տիեզերակայանի թռիչքի ուղեծրի բարձրությունը կրճատվել է 1,2 կիլոմետրով


23:14 , 28 հունվար, 2015

3945945Araratnews.am-ը գրում է․

Եվրոպական ATV-5 Georges Lemaitre բեռնատար տիեզերանավը Միջազգային տիեզերակայանի թռիչքի ուղեծրի միջին բարձրությունը նվազեցրել է շուրջ 1,2 կիլոմետրով: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով «Ռոսկոսմոսին»:

«Տիեզերանավի շարժիչները միացվել են սահմանված ժամանակին (Երևանի ժամանակով՝ 02:40) և աշխատել են 288,7 վայրկյան (շուրջ 5 րոպե): Կայանը ստացել է 0,68 մետր/վայրկյան լիցք, ինչի հետևանքով նրա թռիչքի ուղեծրի բարձրությունը նվազել է 1,2 կիլոմետրով և կազմում է 404,5 կիլոմետր», – հաղորդել են գործակալությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ