Այն շրջադարձը, որ եղել է 90-ականներին, այսուհետ ընկալելու ենք որպես պատգամ. Գեղամ Հարությունյան


23:06 , 28 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով հայոց բանակի մասին, ասաց, թե 23 տարին թերևս կարճ ժամանակահատված է, բայց հսկայական արդյունք է արձանագրվել բանակաշինության գործընթացում: Ըստ նրա ՝մենք այսօր ունենք մարտունակ բանակ, որը ո´չ միայն գնահատվում է մեր ժողովրդի կողմից, այլ նաև՝ բարձր գնահատականի է արժանանում մասնագիտական հանրության կողմից:

«Բանակաշինությունն այսօր շարունակվում է շատ եռանդուն կերպով, բազմաբնույթ գործընթացներ են իրականացվում, դրանք ուղղված են նրան, որ հնարավոր լինի համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին և հուսալիորեն ապահովել մեր երկրի անվտանգությունը»,-ասաց Գեղամ Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ