Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի շատ զենք վաճառել մյուս երկրներին


22:36 , 28 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը  ընդլայնելու է իր ներկայությունը զենքի հեռանկարային շուկաներում, այս մասին նա ասել է արտասահմանյան պետությունների հետ ռազմատեխնիկական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:

Իսկ որպես հեռանկարային շուկա Պուտինն անվանել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը:

Պուտինը նաև հայտնել է, որ 2014 թվականի ընթացքում Ռուսաստանը մյուս երկրներին վաճառել է 15 մլրդ դոլարի զենք և կնքել է ևս 14 մլրդ դոլարի պայմանագիր: