Խաղաղություն մեր սահմաններին, ուժ ու կորով մեր անվտանգությունը պահող բոլոր տղերքին


16:03 , 28 հունվար, 2015

Մեր բանակը բոլորիս հպարտությունն է: Բանակում ծառայող երիտասարդները բոլորիս զավակներն են: Ինքս այսօր կրկնակի հպարտ եմ: Հպարտ եմ երկրիս բանակով` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Հպարտ եմ նաև որպես մորեղբայր, քանզի քրոջս որդին, ով սահման պահող տղաներից մեկն է, այսօր պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Շնորհավորում եմ բոլորին, ովքեր պարգևատրվել են, շնորհավորում եմ մեր բոլոր զինվորներին, հրամանատարներին, ՊՆ ողջ աշխատակազմին, վերջապես բոլորիս, քանզի բոլորս ուղղակի կապ ունենք մեր բանակի հետ: Խաղաղություն մեր սահմաններին, էլ ավելի ուժ ու կորով մեր անվտանգությունը պահող բոլոր տղերքին: