«Իրավունք». Պերմյակովն օգտվե՞լ է տաքսուց


15:04 , 28 հունվար, 2015

«Իրավունք»-ի փոխանցմամբ՝ գյումրեցի տաքսու վարորդների շրջանում այս օրերին հետաքրքրիր խոսակցություններ են պտտվում: Ըստ այդ՝ հունվարի 12-ին զորամասից դուրս եկած մարդասպան Վալերի Պերմյակովը տաքսի է նստել: Ըստ նշված խոսակցությունների՝ իր գործընկերների ոճրագործության հենց հաջորդ օրը պատմել է այդ տաքսու վարորդը՝ ասելով, որ մինչ այդ էլ տվյալ զինվորականն օգտվել է իր ծառայություններից: 

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում նշել է, որ քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձիք, սակայն, քննության շահերից ելնելով, այլ մանրամասներ չեն կարող հրապարակել: