Հայաստան երկիրը զարգանալու, հզորանալու և չուզողների աչքը հանելու համար պետք է ընտրի ոչ եվրոպական, ոչ էլ Ռուսաստանի ճանապարհը: Հայի էթնոմշակութային կերտվածքին, ժողովրդի պատմությանը, ազգային ինքնությանը և երկրի աշխարհագրական դիրքին ու սոցիալ-տնտեսական պայմաններին առավել համահունչ է կայացման իսրայելական տարբերակը. հզոր բանակով, հարևան թշնամիների շրջապատով, ազգին համախմբող գաղափարախոսությամբ, հայրենասիրությամբ և ինտելեկտով:
Մենք Սինգապուր էլ չենք կարող դառնալ, քանի որ ազգակցական ու ընկերային կապերով շատ ենք կապված իրար: Մինչդեռ Իսրայելի նման պետություն դառնալը, միգուցե, ավելի հնարավոր է և նպատակահարմար: Եղած տարբերակների մեջ այդքան էլ վատ ճակատագիր չէ: