«Իյա՜, իրոք», նախագահը ծիծաղելով հեռացավ (Տեսանյութ)


13:00 , 28 հունվար, 2015

Hraparak.am-ը գրում է․

Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոգեւորականները ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին հերոսների շիրիմներին: Lրագրողները փորձել են Սերժ Սարգսյանին որոշ հարցեր ուղղել: Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ կեցվածքը եւ դիվերսիոն գործողությունների հաճախականությունը, Սերժ Սարգսյանը չի պատասխանել՝ հայտարարելով, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ