Արմնյուզը ղեկավարելու է Հրաչ Քեշիշյանը


12:20 , 28 հունվար, 2015

 Արմնյուզը չի փակվելու: Արմնյուզն աստիճանաբար փոխակերպվելու է բոլորովին այլ որակի ու բովանդակության հեռուստաընկերության՝ պայմանավորված պարզապես ներքին կադրային փոխատեղումներով: Նախկին տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր պրոֆեսիոնալ թիմով հրավիրվել է ղեկավարելու Արմենիայի Ժամը լրատվականը, վստահաբար թարմ արյունը լուրերին նոր որակ ու թափ կհաղորդի (արդեն հաղորդում է): Արմնյուզը ղեկավարելու է հրավիրվել Հրաչ Քեշիշյանը, որն իր թիմի հետ ծանր ու քրտնաջան աշխատանք է տանում Արմնյուզի նոր բրենդային դեմքը կազմակերպելու ուղղությամբ, հրաշալի մարդիկ է հավաքել իր շուրջը, միասին հրաշալի թիվի են ստեղծելու, համբերատար եղեք: Արմքոմեդին լինելու է, ես այնտեղ, հնարավոր է, ոչ՝ պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: