Եվրասիական տնտեսական միությունում դեղերի շուկան փոփոխությունների է ենթարկվելու


11:53 , 28 հունվար, 2015

Եվրասիական տնտեսական միությունում դեղերի շուկան փոփոխությունների է ենթարկվելուAroxj.am-ը գրում է.

Դեռ անցած շաբաթ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու նպատակով Արմեն Մուրադյանը հարցը ներկայացրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նախօրեին առողջապահության նախարարությունում կազմակերպվեց քննարկումը Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ  Սուրեն Կարայանի մասնակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ