Շնորհավորում եմ մեր սահմանի պաշտպան տղաներին, ովքեր հիմա դիրքերում են


06:23 , 28 հունվար, 2015

Սրտանց շնորհավորում եմ տոնի կապակցությամբ մեր սահմանի պաշտպան տղաներին, ովքեր հիմա դիրքերում են, տղաներին, ովքեր իրենց առողջության հաշվին, իրենց երազանքը և ապագան վտանգելով` հերոսացան և այսօր մեզ հետ շարունակում են կերտել մեր բոլորիս Հայրենիքի վաղվա օրը... Բոլոր նրանց, ում շնորհիվ մենք այսօր հանգիստ կարդում և գրում ենք այս ստատուսներն ու լայքում, հանգիստ քնում, ինչպես նաև թիկունքային ծառայողներին և, առհասարակ, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր սապոգ են կրել կամ կրում են... Իմ ընկերներին, գործընկերներին, հարազատներին և անծանոթներին... Շնորհավոր տոնդ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ