Հոկեյիստի խելահեղ գոլը համացանցի հիթ է դարձել


02:39 , 28 հունվար, 2015

3 օրում YouTube–ը ցնցած և ավելի քան 2 միլիոն դիտում ունեցող այս տեսանյութի գլխավոր հերոսը Խանտի–Մանսիյսկի ինքնավար մարզի «Յուգրա» հոկեյի թիմի հարձակվող Նիկիտա Գուսևն է։ Տեսահոլովակում տուգանային հարվածի հատվածն է, որը բավական գեղեցիկ և օրիգինալ կերպով իրացնում է այդ մրցաշրջանում փայլած ամենաերիտասարդ հոկեյիստներից մեկը։ Միայն գեղագիտական հաճույք կարելի է ստանալ այս տեսանյութից։