Իսրայելը մտադիր է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել


23:02 , 27 հունվար, 2015

Իսրայելը մտադիր է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելPanorama.am-ը գրում է․

Իսրայելը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրություն է հայտնել: Այդ մասին նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգադոր Լիբերմանը: Փոխանցում է«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: 

«Բանակցություններ ենք վարում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, այլ ոչ թե անդամակցության հարցի շուրջ: Ազատ առևտրի գոտու մասին նմանատիպ պայմանագիր ունենք Եվրոպական միության հետ: Հենց այդպիսի պայմանագիր ենք մտադիր կնքել նաև ԵՏՄ-ի հետ»,- ասել է Լիբերմանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ