Life.panorama.am-ը գրում է․
Հաղորդավար-շոումեն Սամվել Գրիգորյանի վաղեմի երազանքն իրականություն դարձավ. նա արդեն զինվորի, հայրենիքի պաշտպանի հայր է: Life.panorama.am-ի զրույցում վերջինս նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե որդին որտեղ է ծառայելու: Ամեն վայրկյան սպասում են նորությունների: Սակայն նորակոչիկի հայրը և ուրախ էր, և հուզված, և հպարտ. «Որդուս տրամադրությունը շատ լավ էր, շատ բարձր: Նա միշտ երազել է ծառայել մեր բանակում, լինել հայրենիքի պաշտպան զինվոր: Կատարվեց իր երազանքը, իմը` նույնպես»: