Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի կյանքը ֆեյսբուքում (Photo)


19:07 , 27 հունվար, 2015

ՀՀ Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանին շատերը ճանաչում են որպես ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ու ավելի քչերը գիտեն, որ Արթուրն Արցախյան պատերազմի զոհված հերոսներից մեկի՝ Մարտական խաչ շքանշանի ասպետ Սամվել Գևորգյանի որդին է, ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, իսկ երիտասարդ տարիներին ներկայացրել է մեր երկիրն Ատլանտայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում։
Բացի դրանից, նա մարզիկ է, հոգատար հայր, ընկերասեր ու պարզապես դրական մարդ, ինչի մասին բարդ չէ պատկերացում կազմել՝ հետևելով նրա ֆեյսբուքյան կյանքին ու դիտելով նրա լուսանկարները։