Ուզո՞ւմ եք իմանալ՝ որտեղ են բնակվում մեր մոլորակի ամենաերջանիկ մարդիկ: Առաջարկում ենք դիտել երջանկության համաշխարհային քարտեզը, որը կազմել են Երջանկության համաշխարհային ինդեքսի (Happy Planet Index) հիման վրա: Երջանկության համաշխարհային ինդեքսը չափվում է 2006թ. և իրենից ներկայացնում է Երկիր մոլորակի բնակիչների բավարարվածությունը:
Կազմակերպության պաշտոնական կայքում (happyplanetindex.org) ներկայացված տվյալների հիման վրա MoveHub պորտալը ստեղծել է քարտեզներ, որը ցույց է տալիս երջանկության մակարդակը տարբեր երկներում՝ ներկայացված առանձին մարյցամաքների համար:
Նկարում երջանկության գունային սանդղակն է, որում կարմիրը ցույց է տալիս ամենադժբախտ երկրները, իսկ կանաչը՝ ամենաերջանիկը:
Եվրոպայում ակնհայտ երևում է երկու ճակատ՝ «երջանիկ» արևմուտք և «դժբախտ» արևելք: Պարզվեց՝ ամենադժբախտն են Ռուսաստանի և Մերձբալթիկայի ժողովուրդները: Քիչ երջանիկ մարդիկ բնակվում են նաև Բուլղարիայում և Մակեդոնիայում:
Չափազանց մեծ երջանկության մակարդակ է նկատվում Մոլդովայի բնակիչների մոտ, որին իր ինդեքսով գերազանցում են միայն Նորվեգիան և Շվեյցարիան:
Սա մեր մոլորակի ամենադժբախտ մայրցամաքն է: Երջանկության կանաչ կղզյակներ են Ալժիրը, Թունիսը, Մարրոկոն և Մադագասկարը:
Շարունակությունն՝ այստեղ