Ինչո՞ւ եք շեշտում մետրոյում մահացած տղամարդու ռուս լինելը


15:57 , 27 հունվար, 2015

Ես չեմ հասկանում էն վերնագիրը, որը հիմա համատարած սփռվում է լրատվականներում. «Մետրո «Երիտասարդական»-ում ռուս տղամարդ է մահացել»: Ժողովուրդ, ավելի լավ կլինի գրեք, որ տղամարդ է մահացել, դա էլ այն դեպքում, որ այդ մարդը ՀՀ քաղաքացի է եղել: Հիմա որ ազգությամբ եզդի մեր ՀՀ քաղաքացիներից, Աստված մի արասցե, մարդ մահանար, գրելո՞ւ էիք «Մետրո «Երիտասարդական»-ում եզդի տղամարդ է մահացել»: