Թուրքիան Հունաստանի նոր կառավարությանը կառաջարկի վերսկսել Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունները


02:03 , 27 հունվար, 2015

Tert.am–ը գրում է.

Թուրքիան պատրաստ է  համագործակցել Հունաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած ձախակողմյան ուժերի հետ՝ Կիպրոսի հարցով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Համապատասխան հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է վերսկսել բանակցություններ, որոնք «կհանգեցնեն լարվածության նվազեցմանը Էգեյան շրջանում և այլ հարցերում»:

Թուրք նախարարն ասել է, որ Հունաստանն է հեռացել Կիպրոսի հարցով բանակցություններից, իսկ Թուրքիան պատրաստ է վերսկսել դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ