Tert.am-ը գրում է․
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ մեկնում է Լեհաստան` հանդիպելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: «Մեկնում եմ Լեհաստան, որտեղ հանդիպելու եմ Էլմար Մամեդյարովին և քննարկելու հրադադարի հարցն ու հաջորդիվ կայանալիք քայլերը: Առաջընթացն անհրաժեշտ է»,- գրել է Ուորլիքը:
Լեհաստանում հունվարի 27-ին կնշվի Կրակովից 60 կմ հեռավորության վրա գտնվող Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ