Ֆրանսիացի մի սովորական փաստաբան զրոյի հավասարեցրեց ՀՀ արդարադատության համակարգը


17:12 , 26 հունվար, 2015

Եվ ոչ միայն արդարադատությունը ...

Ֆրանսիացի մի սովորական փաստաբան զրոյի հավասարեցրեց ՀՀ արդարադատության համակարգը, չհակառակվելու բան չկա, ֆրանսիացին փաստում է իրականությունը. «Հարգելի դատարան, ես Հայաստանում դեռ որևէ քաղաքացու չեմ հանդիպել, որ վստահի իր երկրի արդարադատությանը այն դեպքում, երբ այս երկրում կան բոլոր օրենքները, կա մշակույթ, և կա հասունություն` ունենալու այդ անվանն արժանի արդարադատություն»,- ասում է Մարի Լոռ Դոզեը: Նաև հետևյալ եզրակացության հանգում. «Այս դատաքննությունից և Հայաստանի արդարադատության հետ իմ առնչվելուց ես հանգում եմ այն սոսկալի տպավորությանը, որ այն ամենն, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է` բացի արդարադատությունից»: