Կառավարությունը պետք է կասեցնի «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը


14:53 , 26 հունվար, 2015

Ակնհայտ է, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը չի կարող լինել ընդունելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, քանի որ դրա գործածությամբ բազմահազար առևտրականներ ի վերջո, տույժերի ու տուգանքների բեռի տակ կքած, կմատնվեն անգործության: Կառավարությունն առաջարկում է մի բան, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց իր անկենսունակությունը: Խելամիտ որոշումն օրենքի կասեցումն է և հաստատագրված վճարով հարկումը, հակառակ դեպքում ստեղծված իրավիճակի և դրանից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունը մնալու է կառավարության ուսերին: