Շտապ: Մոտ 10 ռումբ են գցել, տներ են ավիրվել, շատ վիրավորներ են տարել. դրությունը Հալեպի հայկական թաղամասում


01:26 , 5 հոկտեմբեր, 2012

Ահավոր է: Հենց նոր զրուցում էի սիրիայում ապրող ընկերներիցս մեկի հետ, երբ նա գրեց. «Լիլիթ ջան, կներես, հենց նոր մեր թաղամասում պայթյուններ եղան, պիտի գնամ»: Ու դուրս եկավ կայքից: Ապա իմացա ներկա պահին  Հալեպի հայկական թաղամասում դրությունը. մոտ 10 ռումբ են գցել, տներ են ավիրվել, շատ վիրավորներ են տարել հիվանդանոցներ, զոհերի մասին տվյալներ չկան: Այրվում է Զավարյան հայկական դպրոցը (((