Ինչպե՞ս կարելի է ադքան անլուրջ վերաբերել սեփական խոսքին


16:06 , 1 մարտ, 2012

Տեսնես ինչ պետք ա կատարվի, որ Հայաստանի քաղաքական գործիչները գոնե, ի տարբերություն ասենք մամուլի ակումբների, ասուլիս հասկացությանը մի քիչ ավելի լուրջ վերաբերեն, քանի որ դե վսյո ժէ անլրջությունն առաջին հերթին հենց իրանց ա խփելու էլի, ոչ թե ակումբներին: Չի կարելի օրը երեք անգամ կամ երկու օը մեկ, կամ շաբաթը մեկ, կամ նույնիսկ 20 օրը մեկ մի որեւէ ակումբում ասուլիս տալ եւ պարզապես խոսել: Ասուլիսը պետք է իրադարձություն լինի, պետք ա քաղաքական իրավիճակի վրա ազդող երեւույթ լինի: Ոնց կարելի ա էդքան անլուրջ վերաբերել սեփական խոսքին: