Ոչ բոլոր կանխատեսում – կանխագուշակումներն են տալիս ճշմարիտ ինֆորմացիա ապագա իրադարձությունների մասին: Բայց կան կանխագուշակումներ, որոնք իրոք իրականացել են: Եկեք ծանոթանանք դրանցից մի քանիսի հետ.
Նա նաև գուշակեց, որ ֆրանսիացիները կաբստամբեն արքայազների և լորդերի դեմ: Դա կատարվեց 1799թ. ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Այս իրադարձությունը փոխեց Ֆրանսիայի պատկերը և սկիզբ դրեց այդ երկրի սոցիալական և քաղաքական արմատական փոփոխությունների:
Նա կանխագուշակեց, որ «Դիանայից կխլեն կյանքը»: Այն ժամանակ, իհարկե, ոչ ոք գաղափար չուներ ոչ մի արքայադուստր Դիանայի մասին: Իսկ 2007թ. հանրաճանաչ Ուելսի Արքայադուստրը զոհվեց ավտովթարից:
Իր «Անպետք որոշումներ» պատմվածքում ֆանտաստ գրողը նկարագրում է, թե ինչպես է ԱՄՆ-ն, ով բոլորից առաջինը կարողացավ ատոմային ռումբ ստեղծել, դառնում գերտերություն և այլ պետություններին հրահրում նույնպես նմանատիպ զենք ստեղծելուն: Հենց դա էլ տեղի էր ունենում սառը պատերազմի ժամանակ: Այս պատմվածքը գրվել է դեռևս 1940թ. մինչև այն, երբ ամերիկացիները մասնակցություն ունեցան երկրորդ համաշխարհային պատերազմում և մինչ ատոմային ռումբի մտքի ի հայտ գալը:
Ամերիկյան քաղաքացիական ինժեները 1900թ. կատարեց մի քանի շշմեցուցիչ կանխագուշակում: Ladies’ HomeJournal ժամանցային ամսագրի իր հոդվածում Ուոտկինսը նկարագրում է այն, ինչը կարող է տեղի ունենալ 100 տարի հետո: Մասնավորաբար նա արտահայտում է հետևյալ ենթադրությունը. «Մարդը կկարողանա հետևել ամբողջ աշխարհին: Մարդկանց և տարբեր իրերի պատկերները խցիկների միջոցով էլեկտրական լարերով կհայտնվեն էկրաններին, որոնք կգտնվեն հազարավոր միլ հեռավորության վրա»:
Նույն ամսագրի նույն հոդվածխում նա կանխագուշակում է 21-րդ դարում գերարագ գնացքների ի հայտ գալը: Այն ժամանակ հոդվածագրին շատերը խելագար համարեցին: Սակայն նրա կանխագուշակումը կատարվեց:
Շարունակությունն՝ այստեղ