Երթուղայինի վարորդի պատասխանը՝ ուղեվարձը վճարել ցանկացող զինվորին


16:20 , 25 հունվար, 2015

Էսօր երթուղայինում մի զինվոր իջնելուց ուզում էր վճարեր, բայց վարորդը հրաժարվեց փողը վեցնել։ Ասաց՝ տղա ջան, համազգեստդ հերիք է արդեն։ Եթե մի ուրիշ օր էս տեսարանի ականատեսը դառնայի, գուցե չանդրադառնայի, բայց էս օրերին, երբ զինվորները կյանքի գնով սահման են պահում, վարորդի արարքը շատ գնահատեցի, եթե հաշվի առնենք նաև, որ էդ 100 դրամը վարորդն էլ դժվարությամբ է վաստակում։