«Քրեական հեղինակությունն ասում է՝ Պերմյակովի դեմքը հանցագործի չի». է տակն էլ գրեիք՝ մորս արև թե սուտ եմ ասում


19:26 , 24 հունվար, 2015

Լավ, ո՞նց կարելի է այսքան իջնել, հասնել վարդագույն խալաթով սուրճ խմելուց հարևանների հետ բամբասող կնոջ մակարդակի ու հրապարակել նման նյութեր՝ դիմումներ ապահովելու համար:
Կարդում ես «Քրեական հեղինակությունն ասում է՝ Պերմյակովի դեմքը հանցագործի չի»: Է տակն էլ գրեիք՝ մորս արև թե սուտ եմ ասում: «Բուժքրոջ մոտ եկած ռուս կինն ասեց, որ իրենց չաստից 6 փախուստ կա»:
Այ սուտի քրեագետներ, մի ժամվա գործ է պարզել՝ քանի զենքից են կրակել ու ինչ հեռավորության վրա: Հասկանո՞ւմ եք, այդպիսի գիտություն կա, որով պարզում են, թե որ փամփուշտն ինչ զենքից է կրակվել: Եթե իմացան ու թաքցրեցին մեր իրավապահներն էլ, մեկ է, ձեզ էլ ճղեք՝ չեք իմանալու երբեք: