Մոտենում է սիրահարների տոնը` Սուրբ Սարգիսը, և Դուք հավանաբար մտածում եք` ինչ անակնկալ անել սիրելիին: Փորձեմ օգնել Ձեզ:
Նվերը պատրաստելու համար Ձեզ հարկավոր է 3 տարբեր գույնի փոքրիկ թղթեր, գունավոր գրիչներ և գեղեցիկ տուփ կամ տարա և, իհարկե, լավ երևակայություն:
Նախօրոք թղթերը բաժանում եք 3 մասի և ըստ խորագրի գրում
1. հիշողություններ
2. մտքեր կամ աֆորիզմներ սիրո մասին
3. քեզ սիրելու պատճառներ
«Սիրելիս, ամեն առավոտ դու տարայից կհանես այս թղթերից մեկը, և ամբողջ օրդ կլցվի դրական էներգիայով»