Բոլորիս սպանում է իշխանությունների ոչ ադեկվատությունը, անտարբերությունը


22:35 , 23 հունվար, 2015

Ճապոնիան շտապ ազգային անվտանգության խորհուրդ է գումարել «Իսլամական պետության» կողմից երկու քաղաքացի առևանգելու կապակցությամբ, փաստորեն, ահաբեկիչների նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ։ Սա նորմալ երկրի նորմալ իշխանության ադեկվատ վերաբերմունք է, մտահոգություն սեփական քաղաքացիների ճակատագրի հանդեպ: Մեր մոտ ահաբեկչությանը զոհ է գնում յոթ քաղաքացի, սահմանին, ամիսը չանցած, կորցնում ենք 12 զինվոր, բայց ավելի շատ բոլորիս սպանում է իշխանությունների ոչ ադեկվատությունը, անտարբերությունը: Անվտանգության խորհրդի նիստ չի անցկացվում, խորհրդարանում կիսատ- պռատ, ոչինչ չասող լսումներ են: Այս կոնտրաստի մեջ տեսանելի է, թե որ երկիրն ինչքանով է գնահատում իր քաղաքացուն, նրա կյանքը: