Եթե ապացուցվում է, որ Պերմյակովը խլացուցիչ է ունեցել, ուրեմն դա կազմակերպված հանցագործություն է


17:13 , 23 հունվար, 2015

 Ընկերներիս մի մասը պնդում է, որ Պերմյակովը խլացուցիչ է օգտագործել, քանի որ մյուս սենյակներում չի լսվել կրակոցի ձայներ, ինչպես նաև հարևանները չեն լսել:
Ընկերներ ջան, զինվորը խլացուցիչ չի կարող ունենալ, ուստի առաջ է գալիս մեկ այլ վարկած, որ Պերմյակովը միայնակ չի գործել և նպատակային մտել է քաղաք՝ ոճրագործություն կատարելու:
Հ.Գ. Այսինքն, եթե ապացուցվում է, որ Պերմյակովը խլացուցիչ է ունեցել, ուրեմն դա կազմակերպված հանցագործություն է և վերջ !