Ինչո՞ւ են բոլորը կարծում, թե մարդասպանները բոլորից տարբերվող հայացքներ ու վախենալու դեմքեր են ունենում


15:58 , 23 հունվար, 2015

Ես չեմ հասկանում, ինչու՞ են բոլորը կարծում, թե մարդասպանները յուրահատուկ, բոլորից տարբերվող հայացքներ ու վախենալու դեմքեր են ունենում:

Ամբողջ նյուզֆիդս մի քանի մետրի հասնող, ոչինչ չասող քրեական փորձաքննություններ ու վերլուծություններ են Պերմյակովի աչքերի, քթի ու անգամ ՄԱԶԵՐԻ մասին:

Մի հարց կարելի՞ է, պարոնայք: Ինչի՞ եք մտածում, որ մարդասպանի ճակատի աջ անկյունում պետք է գրված լիներ՝ ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԵՄ, թե՞ մտածում եք մարդասպանները ձեր դիտած ֆիմերի չար հեոսների նման միշտ հոնքերը կիտած, գլխի վրա ծերից ծեր շռամով, պռոշը վերև ցցած, ատամը հմուտ ձևով տնգած մարդիկ են:

Եթե մարդասպանները յուրահատուկ տեսք ունենային, գլխներին էլ գրած լիներ՝ ես մարդասպան եմ, կարծում եմ` մարդիկ կկարողանային պարզել հասարակության մեջ մարդասպանն ով ա, ով չի ու կբռնեին, հը՞։

Կաշմառ