Սահմանին ամենօրյա կռիվները և զոհերի ահագնացող թիվն ի վերջո հանգեցնելու է նրան, այս իրավիճակը դառնա շատ սովորական


15:51 , 23 հունվար, 2015

Սահմանին ամենօրյա կռիվները (չնայած մեդիաներում ու պաշտոնական աղբյուրներում, չգիտես ինչու, այդ մարտերը կոչվում են միջադեպեր) և զոհերի ահագնացող թիվն ի վերջո հանգեցնելու է նրան, որ ողջ հասարակության համար այս իրավիճակը դառնա շատ սովորական առօրյա։ Մի մասի մոտ դա արդեն այդպես է, իսկ մի ստվար հատված էլ կա, որին ընդհանրապես դա չի հետաքրքրում, ինչպես որ չի հետաքրքում ներքին իրավիճակը։ Իրենց համար «ղեկավարությունը գիտի»-ն, «հզոր բանակ ունենք»-ը, «ռուսը մեր հետ է»-ն ամենահեշտ արդարացումներն են... Բայց ոչ «ղեկավարություն» կոչվածը գիտի, ոչ բանակն է այդչափ հզոր, ինչպես որ ներկայացվում է, ոչ էլ ռուս կա շրջակայքում: