Tert.am-ը գրում է․
Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ առողջապահության նախարարությունն իր կողմից իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները տրամադրելու է քննչական կոմիտեինˋ քրեական գործի շրջանակում մեղավորներին հայտնաբերելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
«Հիվանդանոցների հետ պայմանագրերում խստացումներ են լինելու: Իրենք պարտավոր են ապահով, որակյալ բուժօգնություն տրամադրել բնակչությանը: Սանիտարական նորմերը խախտած հիվանդանոցները կզրկվեն լիցենզիաներից»,-վստահեցրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ