Հնէաբանները հայտնաբերել են 5000 տարեկան համասեռամոլի ոսկորներ


14:55 , 4 հոկտեմբեր, 2012

Stone Age remainsԱյս տղամարդուն թաղել են ինչպես կնոջը, ինչից էլ հնէաբանների մոտ կասկածներ են առաջացել կապված նրա սեռի հետ: Այս կմաղքը գտել են Չեխիայում և ամենայն հավանականությամբ սրանք առաջին համասեռամոլ  տղամարդու ոսկորներն են որոնք երբևէ գտնվել են:

Տղամարդուն թաղել են ասես թե նա կին լինի՝ ըստ ավանդական հին սովորույթի:

Այս  գերեզմանը մթա 2900-2500 թվերին է պատկանում: Այդ ժամանակներում  տղամարդկանց  թաղում էին գլուխը դեպի արևմուտք, իսկ կանանց՝ դեպի արևելք:

Մարդկանց թաղելու արարողակարգը հնում  շատ կարևոր էր և հնէաբանները բացառում են այն փաստը, որ հնարավոր է այս մարդուն այսպես սխալմամբ թաղեին: Շատ ավելի հավանական է, որ նա եղել է համասեռամոլ:

Այս եզրակացությանը հանգելու մեկ այլ պատճառ է նաև այն հանգամանքը, որ տղամարդկանց այդ ժամանակ թաղում  էին՝ սառը զենքեր և ուտելիք դնելով նրանց հետ.: Այսպես ասած նրանց պատրաստում էին այն աշխարհի ճանապարհորդությանը: Բայց այս մարդուն թաղել էին ձվաձև ամանը կողքին, ինչպես թաղում էին միայն կանաց:

Այս բոլոր հանգմանքները հաշվի առնելով հնէաբանները եկել են այն եզրակացությանը, որ այս մարդը իսկապես համասեռամոլ է եղել:

Նրանք հավատում են, որ սա հնարավոր է լինի ամենահին համասեռամոլության  ապացույցներից մեկը, որ երբևէ գտել են:

Ավելին՝ հնեաբանները ասում են, որ ավելի վաղ նրանք գտել են կնոջ ոսկորներ, ում թաղել  էին ինչպես տղամարդու. այնպես ինչպես կթաղեին մարտիկի: Հետևաբար համասեռամոլ թաղումները մի գուցե շատ հազվադեպ են հանդիպում, բայց համենայն դեպս հանդիպում են: