Թուրքիան շահել է նավթի գների նվազումից. երկրի փոխվարչապետ


10:44 , 23 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, թե Թուրքիան շահել է նավթի համաշխարհային գների անկումից, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Թուրքիան շահել է նավթի գնի նվազումից: Մեր ամենամեծ շահույթը վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումից է եղել»,-ասել է Բաբաջանը:

Նա հավելել է, որ նավթի գնի նվազումը կարող է աննշան բացասական ազդեցություն ունենալ թուրքական տնտեսության վրա՝ նավթամթերքի առևտրից ստացվող հարկերի նվազման պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ