Հայ-թուրքական սահմանին թուրքական զորքեր են կուտակվել


10:34 , 23 հունվար, 2015

Անհայտ աղբյուրը տեղեկացնում է, որ հայ-թուրքական սահմանին թուրքական զորքեր են կուտակվել: Այդ պիարշիկները, որոնց նպատակը հավանաբար ռուսական ռազմաբազայի կարևորությունը մեզ հիշեցնելն է, ինչպե՞ս են ենթադրել, որ կարելի է նման պրիմիտիվ կուտ տալ մի հասարակության, որը մարդու հայացքով կարող է որոշել հանցագործության մասնակցությունը, չափը, ձևը, հատուկ ծառայությունների մտադրությունները և աստղերի տեղաշարժն ընդհանրապես: