Իշխանություններն իրենց միջի «տղամարդ» դատախազին են մեջ գցում


10:14 , 23 հունվար, 2015

Արցախյան շարժման ժամանակ, երբ Գյումրու Թատերական հրապարակում հավաքված ցուցարարները պահանջում էին տեղական իշխանություններից, որպեսզի իրենց բացատրություններով ներկայանան հրապարակ, ահաբեկված իշխանություններն իրենց միջի «տղամարդ» դատախազին էին ուղարկում: Քաղաքի դատախազը խոսում էր անտեղյակ իրավիճակից, իսկ ժողովուրդը, արհամարհանքը ցուցադրելով, շուռ էր գալիս, մեջքով կանգնում:
Հիմա էլ մեթոդը նույնն է, իշխանություններն իրենց միջի «տղամարդ» դատախազին են մեջ գցում...