«Իրատես de facto». Էրեբունու շուկայի մոտակայքի խանութների փլուզումը պետք է «տեղի ունենար»


09:02 , 23 հունվար, 2015

Թերթն իր «Ասում են թե...» խորագրի ներքո գրում է.

«...թե Էրեբունու շուկայի մոտակայքում ջրագծի պայթյունը, ժամեր շարունակ շինարարական հորանի տակ «միացված» ջուրը և ուշացումով ԱԻՆ-ի տեղ հասնելը, երբ արդեն տեղի էր ունեցել հինգ խանութների փլուզումը՝ «փորված փոսի մեջ ընկնելը», պետք է «տեղի ունենային»: Ասել է՝ ամենևին էլ պատահականություն չէին: «Լավ մտածված և իրականացված ակցիա էր, և գիտենք, թե ովքեր են դրա հետևում կանգնածները, բայց թող լավ իմանան, որ փոս փորողն ինքն է ընկնում փոսը»,- ասաց խանութներից մեկի տերը»,–գրում է թերթը։