Որ մի հարց առաջանա, ու՞մ ենք դիմելու՝ Երևա՞ն, թե՞ Մոսկվա


23:59 , 22 հունվար, 2015

Այսօր Գյումրիում հանդիպեցի մի շարք մարդկանց, և բոլորը զայրացած էին և մի հարց էին տալիս. հիմա սրանից հետո որ մի հարց առաջանա, ու՞մ ենք դիմելու կամ ավելի ճիշտ ու՞ր՝ Երևա՞ն, թե՞ Մոսկվա։ 
Այս ամենի մեջ կա զայրույթի և հիասթափության նախանշան, բայց և կային մարդիկ, որ հարցադրումներ էին անում՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ դրանք միանշանակ մնալու են անպատասխան... Ինչի՞ համար մենք պետք է հանդուրժենք, հանուն ինչի՞ կամ ու՞մ...
Ցավալի է, բայց փաստ է. մնաց ևս մի վերք, որը միգուցե կսպիանա, բայց երբեք չի բուժվի, և ինչպես ասաց մեր հարևան կոմունիստ պապիկը՝ վաղը նպաստիս համար բողոքելու եմ Մոսկվա՝ Պուտինին։