50 միլիարդի արտահանում... Չէ մի բաբոյի գաթա...


21:56 , 22 հունվար, 2015

Անկեղծ՝ չգիտեմ՝ կառավարություն ունենք, թե չունենք: Այ մարդ, քանի՞ ընկերություն կգտնվի, որ գա Հայաստան բազմամիլիոնանոց (դոլարային) ներդրումներով, որպեսզի կարողանա տարեկան 50 մլրդ դրամի (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար) արտահանում իրականացնել, հատկապես եթե բացառում եք հանքահումքային ոլորտը: Եթե ուզում եք արտահանումը խրախուսել և աշխատատեղերի խնդիր լուծել՝ ընդամենը արձանագրեք, որ նախորդ տարվա համեմատությամբ արտահանման ծավալը երկակի կամ եռակի ավելացնող ընկերությունը կունենա շահութահարկի գծով արտոնություն՝ 5 թե 10 անգամ նվազում՝ դա արդեն հաշվարկի խնդիր է: Այ դա կարելի է կյանքի կոչել, թե չէ 50 միլիարդի արտահանում... Չէ մի բաբոյի գաթա...