Ինչ նվիրել սիրելիին Սուրբ Սարգսի տոնին


14:40 , 22 հունվար, 2015

1. Թեմատիկ բարձեր

Նվերների խանութների մեծ մասում վաճառվում են հատուկ սիրահարների համար նախատեսված բարձեր, սակայն Դուք կարող եք գնել ցանկացած սովորական բարձ ու պատվիրել բարձի երեսը, որի վրա կլինի Ձեր ընտրած պատկերը կամ գրությունը։

Եթե արդեն ամուսնացած եք կամ պարզապես բնակվում եք միևնույն բնակարանում ու քնում միևնույն անկողնում, ապա կարող եք ընտրել երկու բարձ, որոնք կլրացնեն իրար։ 

2. Օրագիր

Ձեր սիրելին կարող է այստեղ գրանցել Ձեր հարաբերությունների ամենահիշարժան պահերը, իսկ երբ տարիներ անց միասին թերթեք օրագրի էջերը, այն Ձեզ մոտ քաղցր հուշեր կարթնացնի։ 

3. Հեռախոսի պատյաններ

Ձեր երկուսի հեռախոսները կարող եք պատել միևնույն պատյանով, իսկ երբ երկու հեռախոսները կողք կողքի դնեք, ձեր սերը խորհրդանշող սրտիկի պատկեր կստացվի։

4. Քաղցրավենիք

Այս նվերը հատկապես թանկ կլինի Ձեր սիրելիի համար, եթե Դուք այն Ձեր ձեռքով պատրաստեք։ Ընդ որում, սա միայն աղջիկներին չի վերաբերում։ Տղաները ևս կարող են ցուցաադրել սիրելիին իրենց խոհարարական հմտությունները։ Բացի այդ, տղան այս կերպ ցույց կտա, որ այն նահապետական մարդկանցից չէ, ով կարծում է, որ խոհանոցը կնոջ տեղն է։ Անհոգ եղեք, խոհանոցում երկուսիդ համար էլ տեղ կգտնվի։   

5. Խնամքի պարագաներ

Անշուշտ, ամեն խնամքի պարագա չէ, որ կարելի է նվիրել սիրելիին։ Օրինակ՝ դեպիլյացիայի միջոց կամ բշտիկների դեմ քսուկ նվիրելը կարող է վիրավորական լինել, իսկ ահա օրգանական օճառով, անուշահոտ յուղերով ու վարդի թերթիկներով զամբյուղը կատարյալ նվեր է։ 

6. Թեմատիկ բաժակներ

Այս հավաքածուի բաժակներից մեկի վրա պատկերված է օդային համբույր ուղարկող աղջիկ։ Համբույրն օդում վերախվում է սրտիկների, որոնք էլ ուռկանով որսում է մյուս բաժակին պատկերված տղան։ Այս բաժակների տիպի բազում թեմատիկ բաժակներ կան, որոնք հրաշալի նվեր կլինեն Ձեր սիրելիի համար։ Եթե խանութներում չկարողանաք գտնել հարմար բաժակներ, կարող եք պատվիրել դրանք ավանդական կամ առցանց խանութներում։

7. Սրտաձև կողմնացույց

st. valentines day ideas

Եթե Ձեր սիրելին շատ է ճանապարհորդում, կողմնացույցը հրաշալի նվեր կլինի նրա համար։ Կարող եք ինչ-որ հումորային բացիկ կցել դրան, օրինակ՝ «Միշտ մոտդ պահիր, որպեսզի երբեք «լևի» չգնաս»։ 

8. Ձեր սիրո մասին վկայող քարեր

st. valentines day gift ideas

Կարող եք հասարակ քարեր հավաքել, ապա ներկել դրանք արծաթագույն ներկով։ Քարերի վրա հատուկ մարկերներով գրեք, թե ինչու եք նրան սիրում։ Կարելի է նաև պատվիրել համապատասխան մասնագետին փորագրել Ձեր թելադրած տեքստը այդ քարերի վրա։ Քարերը գեղեցիկ փաթեթավորեք, իսկ փաթեթի վրա գրեք օրինակ՝ «Քեզ սիրելու 10 պատճառ»։ 

9. Սիրային բացիկ թափանցիկ շշի մեջ

Ինչ-որ գեղեցիկ շիշ կամ սրվակ վերցրեք, թղթի վրա սիրային նամակ գրեք ու դրեք շշի մեջ։ Կարելի է շշի մեջ նաև ծաղկաթերթիկներ ու փայլ լցնել։ Եթե փոքրիկ սրվակ եք ընտրել, կարող եք նաև շղթա ամրացնել դրան։ Արդյունքում խորհրդանշական վզնոց կստացվի։ Իսկ եթե շատ ասելիք ունեք և չեք կարող Ձեր մտքերը մեկ նամակի մեջ տեղավորել, ապա հետևեք այս տղայի օրինակին։

10. Ռոմանտիկ բրելոկներ

Երկուսը մեկում տարբերակն ամենահարմարն է սիրահարների տոնի համար։ Եթե որոշեք հենց այս տեսակի բրելոկ նվիրել, սիրտը պահեք Ձեզ մոտ, իսկ սրտի բանալին տվեք Ձեր սիրելիին։ Այս նվերների հետ մեկտեղ կարելի է նաև ծաղիկ նվիրել, եթե Ձեր սիրելին աղջիկ է կամ այնպիսի տղա, ով չի սրտնեղի ծաղիկ ստանալուց։  

Եթե ունեք նվերի այլ հետաքրքիր գաղափարներ, ապա կիսվեք դրանցով մեզ հետ մեկնաբանությունների բաժնում։